Տեղական իշխանություններն առաջարկում են «Եվրատեսիլ 2017»-ն անցկացնել Օդեսայում
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովն առաջարկում է «Եվրատեսիլ 2017»-ն անցկացնել Օդեսայում: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ այն վայրը, որն արժանի է այդպիսի բարձրակարգ մրցույթ անցկացնելուն, «լիովին կարող է լինել Օդեսան՝ բազմազգ եվրոպական գեղեցիկ քաղաք՝ հարուստ պատմությամբ և մշակութային ավանդույթներով»:
Տրուխանովը նաև Օդեսայի բնակչության անունից շնորհավորել է Ջամալային՝ մրցույթում հաղթելու առթիվ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքը «արժանի է «Եվրատեսիլ 2017»-ին»: