Ինձ համար շատ հուզիչ էր երկու դրվագ (տեսանյութ)
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Եվրատեսիլից առաջ Aram Mp3 - ի մենահամերգին էինք։ Հիանալի երիտասարդական-հումորային մթնոլորտ էր, որակով և գեղեցիկ երգաշար, ձայն, պատկեր, բեմադրություն....որն ասես...
Բայց ինձ համար շատ հուզիչ էր երկու կոնկրետ դրվագ. իր կնոջը՝ Աննային արված սիրո խոստովանությունն ու հայրենիքի նկատմամբ մեծ խոնարհումն ու սիրո խոստովանությունը։
Ցավում եմ, որ չհասցրեցի նկարահանել AramMp3 -խոսքը՝ երգից առաջ, թե ինչպես մտավ մեր սրտերի մեջ, լայնացրեց ու խորացրեց արմատի ուժը... խնդրում եմ նայել ու լսել Երազ իմ երկիր Հայրենին մինչև վերջ, ու վերջին՝ դրոշի ու գերբի պահը վայելել լիարժեք։ Արամ, շնորհակալ եմ:
Դահլիճում մեր հերոս տղաներն էին նստած.... մի տեսակ լրիվ ուրիշ զգացում է, երբ նրանց ներկայությունն անմիջականորեն կողքիդ ես զգում ։
Խաղաղություն մեր երկրին ու միշտ դրոշի հաղթական ծածանում....»