Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը:
«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մարտունակության և մարտական պատրաստության մակարդակի բարձրացմա նպատակով մենքն նպատակահարմար համարեցինք անցկացնել համատեղ զորավարժություններ: Ընդգծվեց կիբեռնավտանգության և նավթագազային խողովակաշարերի անվտանգության պահպանման ոլորտներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ հենց դրա համար էլ պետք է անցկացվեն համատեղ զորավարժությունները»,- նշել է Հասանովը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքում:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի հյուսիսում գտնվող Գաբալայում, որը նախկինում ԽՍՀՄ, ապա որոշ ժամանակով ռուսական ռազմաբազա է եղել, տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Ադրբեջանի նախաձեռությամբ: