Մահացել է Մադլեն Լեբոն` «Կասաբլանկա»-ի դերասանական կազմի վերջին ներկայացուցիչը
Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Մադլեն Լեբոն, ով նկարահանվել էր հայտնի հոլիվուդյան «Կասաբլանկա» ֆիլմում: Ինչպես հաղորդում է «Holywood Reporter»-ին նրա խորթ որդի, կինոռեժիսոր Ալբերտո Պինելին, Լեբոն մահացել է մայիսի 1-ին, Իսպանիայում 92 տարեկան հասակում:
Մադլեն Լեբոն «Կասաբլանկա»-ի դերասանական կազմի վերջին ներկայացուցիչն էր: 1942 թ-ին նկարահանված մելոդրամայում նա խաղում էր Իվոնի դերը:
Նա ծնվել է 1923 թ-ին Փարիզում, սակայն 1940 թ-ին ստիպված է եղել փախչել գերմանացի նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայից և գալ ԱՄՆ` Հոլիվուդ:
1963 թ-ին նա նկարահանվել է Ֆեդերիկո Ֆելինիի «8.5» ֆիլմում: