Ջամալան Շվեդիայում նոր երգ է գրել
«Եվրատեսիլ -2016»-ի հաղթող Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Շվեդիայում նոր երգ է գրել: Այս մասին գրում է «112 Украина»-ն:
«Նոր ալբոմի վրա ենք աշխատում, կարծում եմ ՝այն շուտով լույս կտեսնի: Նույնիսկ այսօր ես նոր երգ եմ գրել»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր «Եվրատեսիլ»-ում քվեարկության արդյունքները, որի ժամանակ Ուկրաինան Ռուսաստանի 12, իսսկ Ռուսաստանը Ուկրաինային 10 միավոր տվեց:
Նշենք նաև, որ երկու երկրի ժյուրիներն էլ որևէ միավոր չեն տվել միմյանց: