Էրդողանը խաբում է ողջ ԵՄ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաբել է ողջ ԵՄ-ին: Նա փախստականների հարցով Անկարայից կախվածության մեջ է պահում ԵՄ-ին, սակայն տնտեսական ճգնաժամը շուտով վերջ կտա «Եվրոպայի նոր արքա»-ին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Պարզվել է, որ Թուրքիան տնտեսապես շատ վատ վիճակում է, ինչն էլ այժմ նրա թույլ կողմն է:
Թուրքիայի հիմնական շահույթը ստացվում է զբոսաշրջությունից, որը նույնպես երկրում գնալով անկում է ապրում, փոխարենը՝ երկրում աճում է ահաբեկչության սպառնալիքը: