Արամ Mp3-ի մենահամերգը՝ Մարզահամերգային համալիրում (լուսանկարներ)
Արամ Mp3-ի երկար սպասված համերգը տեղի է ունենում այսօր, այս պահին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Երգիչը որոշել է անակնկալ մատուցել իր հանդիսատեսին. համերգից հետո դահլիճում մեծ էկրանով երկրպագուների հետ միասին դիտելու են «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչը և սատարելու մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանին, ով հանդես կգա 26 համարի ներքո: Հիշեցնենք, որ 2014 թվականին Արամ Mp3-ն Հայաստանի ներկայացուցիչն է եղել «Եվրատեսիլ»-ում և զբաղեցրել դեռևս Հայաստանի կողմից չգերազանցված չորրորդ հորիզոնականը:
Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է ԼՂՀ Պաշտպանության բանակին:
Մեծ համերգը պետք է տեղի ունենար դեռևս ապրիլի 7-ին, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը և երկրում ստեղծված բարոյահոգեբանական դրությունը հարկադրեցին հետաձգել այն:
Operativ.am-ի թղթակիցը ներկայացնում է լուսանկարներ թեժ համերգից: