Ադրբեջանական բանկերը կտրուկ իջեցրել են արտարժույթի վաճառքի ծավալը
Դոլարի արժույթի ընդհանուր ծավալը, որը վաճառում են ադրբեջանական բանկերը բնակչությանը, կրճատվել է 55 անգամ՝ կազմելով 79 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ Ադրբեջանի կենտրոնական բանկին հղում տալով:
2015թ-ի փետրվարի 16-ից Ադրբեջանի Կենտրոնական բանկը հրաժարվել է մանաթի և դոլարի կապից և անցել կուրսի թիրախավորմանը երկարժութային հիմունքներով, այսինքն՝ եվրոյի և դոլարի: Այդ պահից դեկտեմբերի 19-ի տվյալներով՝ ազգային արժույթը գնահատվել է 25%:
«Դոլարի ծավալը, որն ադրբեջանական բանկերը վաճառել են բնակչությանը, 55 անգամ կրճատվել է՝ կազմելով 79 միլիոն դոլար: Եվրոյի հետ կատարվող գործարքները կրճատվել են 3.5 անգամ՝ կազմելով 69 միլիոն եվրո: Արտարժույթի պահանջարկի անկումը արժույթի ընդհանուր ծավալի 6.2 անգամ կրճատում է առաջ բերել»,- նշվում է հաշվետվության մեջ:
Համաձայն հաշվետվության տվյալների՝ 2016թ-ի հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի արժութային շուկայում կատարվող գործողությունների 82%-ը կատարվել է դոլարով: Մնացյալ 18%-ը կատարում են այլ արժույթներով:
Արժութային շուկայի ծավալի փոքրացումը կապված է առաջարկի և պահանջարկի գործոնների հետ: