«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներն անհանգսանում են, որ կարող է հաղթել «ոչ հայտնի» Ռուսաստանը
Ինչպես արդեն հայտնել ենք, «Եվրատեսիլ» 2016-ի եզրափակիչը տեղի է ունենալու այսօր: Այս տարվա մրցույթը կարող է պատմության մեջ ամենահակասականը դառնալ այն հայտարարությունների պատճառով, որ Եվրոպական հեռարձակողների միությունը, որը մրցույթի կազմակերպիչն է, անհանգստացած է, քանի որ կարող է հաղթել Ռուսաստանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Daily Mirror»-ին:
«Այնպիսի զգացում կա, որ Եվրոպական հեռարձակողների միությունը գիտի, որ Ռուսաստանի հաղթանակը հայտնի չի լինի, և ամեն ինչ կանի, որպեսզի մյուս մասնակիցներին աջակցի հաղթելու հարցում»,- հաղորդել է կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրը:
Նաև հաղորդվում է, որ Ռուսաստանը բուքմեյքերների գնահատականով մնում է մրցույթի ֆավորիտներից մեկը՝ չնայած երկրի իշխանությունների հանդեպ գնալով մեծացող անբարյացակամությանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան կարող է բոյկոտել «Եվրատեսիլ»-ի դեմ Ռուսաստանի հաղթանակի դեպքում: