Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչը
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կմեկնարկի այսօր:
Ընդամենը ժամեր անց, ողջ հայությունը ևս մեկ անգամ կվայելի այս տարվա հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի ելույթը, ով բեմից իր սիրո ալիքները կսփռվի «Love Wave» երգով: Երգչուհին եզրափակիչում ելույթ կունենա 26 համարի ներքո:
Իվետա Մուկուչյանը հասցրել է գերել բոլորին իր հմայքով: Ինչպես արդեն հայտնել ենք, երգչուհին «Eurovision’s Next Top Model-2016»-ի հաղթող է ճանաչվել: Նիդեռլանդների ներկայացուցիչը խոստովանել է, որ սիրահարված է երգչուհուն, իսկ Իվետան նրան՝ ոչ:
Մեզ մնում է հետևել Իվետայի գրանցած հաջողություններին, իսկ սփյուռքահայությանը՝ ակտիվ քվեարկել Հայաստանի օգտին: