Ինֆորմացիոն «հրադադարի» մասին կարծեմ ոչ ոք հայտարարություն չի արել. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր բոլոր օգտատերերին խնդրում եմ «միացնել» քթածակերը։ Էս ապատեղեկատվություն- տխմարությունն իմ անվան հետ կապված դեռ չարյաց փոքրագույնն է։ Այս տզրուկանման կայքը միայն նողկալի նյութեր է տարածում, և շատ դեպքերում մարդկանց մեծամասնությունը «հավես » էլ չունի մտնելու և կարդալու նյութը, ես չալարեցի ու մտա «կայք»:
Ու տեսա բանակին վերաբերող, մարդկանց կարևոր ասածները խեղաթյուրող «լուրեր», ու շատ, շատ անադեկվատ, չար, անհասկանալի վիճակ։
Ինֆորմացիոն «հրադադարի մասին կարծեմ ոչ ոք հայտարարություն չի արել։ Սրանք ուշադրություն շեղող ու միայն թշնամական անանուն ու անծագում կայքեր են։ Բլոկ, րեփորթ, րեփորթ, բլոկ։ Սա պետք լինի նրանց ճակատագիրը՝ վերջում էլ դատական ճանապարհով պատասխանատվության ենթարկում ու փակում:
Հ.Գ. էս սքրին- շոթը դրել եմ, որ «Liza Elizabeti» անունով ֆեյքերին էլ բացառեք։ Նրանք շատ են ու տականք։
Ուղղակի ասացի զգուշացնեմ։
Նորմալ լրատվականի նյութերը ինչո՞ւ պիտի անընդհատ մեկօրյա ֆեյքերը տարածեն:
Ինչևէ, իմ իրավաբանները զբաղվում են արդեն, ու ոչ միայն սրանցով, պետք է «մաքրել» վերջապես, դե հոգնեցինք էլի»: