Ջուլիա Ռոբերթսը ոտաբոբիկ ներկայացել է կարմիր գորգին (լուսանկարներ)
48-ամյա դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը հանել է բարձրակրունկները պաշտոնական իրադարձության ժամանակ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
«Կաննի» կինոփառատոնի շրջանակում «Գումարային հրեշ» (Money Monster) ֆիլմի պրեմիերային դերասանուհին ներկայացել է առանց կոշիկների` ոտաբոբիկ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, այս քայլով դերասանուհին իր բողոքն է հայտնել ընդդեմ բարձրակրունկ կոշիկներով ներկայանալու պարտադիր պայմանին: