Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզային ռեժիմի մուտք ունենալու համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարվել
Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզային ռեժիմի մուտք ունենալու համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարվել, եթե Թուրքիան չկատարի բոլոր կետերը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը` հղում տալով Եվրոխորհրդի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին:
«Մենք համոզված ենք, որ կարևոր է այդ պայմանների կատարումը: Հակառակ դեպքում համաձայնագիր ԵՄ-ի և Թուրքիայի միջև չի լինի»,- ընդգծել է Յունկերը:
Յունկերը նշել է, որ հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելը պարտադիր է և այդ կետը ի սկզբանե եղել է` առանց վիզային ռեժիմին անցնելու պայմաններից մեկը:
«Եթե նախագահը որոշել է զրկել իր քաղաքացիներին Եվրոպայում ազատ ճանապարհորդելուց, ապա նա պետք է բացատրի դա իր քաղաքացիներին: Դա իմ խնդիրը չէ, այլ իր խնդիրն է»,- ասել է Յունկերը: