Թուրքիայի նախագահը ձգտում է անսահմանափակ իշխանության. FT
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է անսահմանափակ միապետական իշխանության: Այս մասին հայտնել է Financial Times-ը:
Ինչպես նշում է պարբերականը` անցյալ շաբաթ Էրդողանը դուրս է հանել վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ում նա անձամբ էր ընտրել: Նա համարվում էր նախագահի հավատարիմ մարդկանցից մեկը, ով թողեց քաղաքականությունը՝ 2 տարին մեկ անցկացվող մաքրման արդյունքում:
FT-ն գրում է, որ քաղաքական գործիչների միջև տարաձայնությունները քիչ չէին. Կենտրոնական բանկի անկախությունը, քուրդերի հետ բանակցությունները, լրագրողներին բանտարկելը, Եվրոմիության հետ միգրացիոն պայմանագիրը: Սակայն ամենից առավել այլ պատճառ կա` Էրդողանը շարժվում է նախագահական ամենակարողության ճանախարհով և չի հանդուրժում իր կողքին մրցակիցների: