Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր
Թուրքիայի Հաքքարի նահանգի հարավ-արևելքում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ ուղղաթիռի 2 օդաչուները զոհվել են:
««Kobra» ուղղաթիռը 5:50-ի սահմանում Չուկուրդաժայում հակաահաբեկչական գործողություններին մասնացելու ժամանակ վթարի է ենթարկվել: Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, որի արդյունքում զոհվել են օդաչուները»,-ասվում է հաղորդագրությունում:
Վթարի հետ կապված հետաքննութուն է սկսվել: