Թուրքիայում մեկ օրվա մեջ երկրորդ պայթյունն է տեղի ունենում
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքի կենտրոնական շրջանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով «Anadolu» գործակալությանը:
Ավելի վաղ պայթյուն էր տեղի ունեցել նաև Դիարբեքիրի նահանգի Խանի քաղաքում, որտեղ ամիսներ շարունակ Թուրքիան ռազմական գործողություններ էր ծավալում տեղի քրդերի դեմ: Այստեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ և ավելի քան 10-ը վիրավորվել:
Դիարբեքիր են ժամանել ոտիկանությունը, հրշեջները, շտապօգնությունը: Ըստ նախնական տվյալների, պայթյունը կարող էին կազմակերպած լինել քրդերը: