«Եվրատեսիլ-2016»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները
Ավարտվեց նաև «Եվրատեսիլ-2016»-ի երկրորդ կիսաեզրափակիչը:
Եզրափակիչ փուլ անցան Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելգիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 10-ին: Արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի, Մալթայի, Հայաստանի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին: