«Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան ևս 2 հայ ներկայացուցիչներ
Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան ևս 2 հայ ներկայացուցիչներ:
Նրանցից են Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Քոչարովը և «Young Georgian Lolitaz» խմբի երեք երաժիշտներից երկուսը` Գեորգի և Դիմա Հովհաննեսյանները: Նրանք մրցույթին կերգեն «Midnight Gold» երգը:
Ազգությամբ հայ մյուս ներկայացուցիչը Ուկրաինան ներկայացնող Ջամալին է (Սուսաննա Ջամալադինովա): Նա մայրական կողմից հայ է, հայրական կողմից` Ղրիմի թաթար: Նրա երաժշտական կրթությունն ապահովել է Գենադի Ասծատուրյանը, ով նրան մանկուց ջազին է վարժեցրել: Ջամալին մրցույթում կատարելու է «1944» երգը, որն արդեն հասցրել է սկանդալային դառնալ: