Ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 13-ի ջրանջատումների մասին.
1. Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և խճուղու ջրամատակարարումը:
2. Ժամը 10.00-18.00 կդադարեցվի.
- Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-10 շարքերի,
-Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու փողոցի, Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների ջրամատակարարումը:
3. Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
***
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Հայկ Հովսեփյան փողոցի, Տարոնցու փողոցի ու նրբանցքի, Արարատյան փող. 1-ին, 2-րդ նրբանցքի և 10, 60-ից-68, 85, 89, 97, 99, 113 համարների, Թամանյան փող. 4-րդ նրբանցքի, Մանանդյան փող. 16, 33/1, 41 և Մանանդյան նրբանցքի 20, Եղբայրության փող. 24, Չեխովի փող. 12Ա, 20-ից-56, Ներքին Շենգավիթ թաղ. 7-րդ փող. 3-ից-13, 8-րդ փող. 2-ից-16, 9-րդ փող. 1, 1/2, 2, 2/1, 3 համարների ջրամատակարարումը: