Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է Անաստասիա Ստոցկայայի հետ կապված «եվրատեսիլյան» սկանդալը
Երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովն Instagram-ի իր էջում մեկնաբանել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայայի հետ կապված սկանդալը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստոցկայայի ձայնը ժյուրիի կազմում՝ «եվրատեսիլյան» քվերակության ժամանակ չեն հաշվել: Կիրկորովի խոսքով՝ ոչ մեկ և ոչինչ, ոչ մի հանձնաժողով ու «Եվրատեսիլի» ժյուրի չի ազդի Ստոցկայայի հետ իր երկար տարիների ընկերության վրա:
«Ամեն ինչ էլ պատահում է, նման բան կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, բայց հենց քեզ հետ եղավ (հավանաբար, իմ սկանդալային կարման քեզ էլ է փոխանցվել, չէ՞ որ դու իմ աշակերտուհին ես): Եվ դա կանցնի»,- գրել է Կիրկորովը՝ դիմելով Ստոցկայային:
Ինչպես նշել է երգիչը՝ մարդիկ տարբեր են լինում և պետք չէ նրանցից նեղանալ: Կիրկորովը հավելել է, որ մեկ շաբաթից ոչ մեկ էլ չի հիշի այս դեպքը՝ Ստոցակայի հետ կապված: Կիրկորովը նաև բարևներ է փոխանցել Ստոցկայային՝ Սերգեյ Լազարևից: