Թուրքիայի քաղաքացիները ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ ունենալու հույսը կորցրել են
Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի Եվրոպա մուտք գործելու հույսը գնալով մարում է: Այս մասին «Би-би-си»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է ԵՄ հարցերով զբաղվող թուրք նախարար Վոլքան Բոզքըրը:
Եվրոպացի գործընկերերի հետ հանդիպման արդյունքների հիման վրա նախարարը հայտնել է, որ բանակցություններն այդ հարցի շուրջ հասել են վերջնական կետին:
Նրա կարծիքով Թուրքիան բավական շատ բան է արել նրա համար, որպեսզի առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը ստորագրվի:
Սակայն Եվրոմիությունը պնդում է, որ Թուրքիան ուղղումներ մտցնի իր հակաահաբեկչական օրենսդրության մեջ: Նախարարը նշել է, որ Թուրքիան չի գնա այդ քայլին: