Իվետա Մուկուչյանին և Հայաստանի պատվիրակությանը կարող են որակազրկել ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում ևս մեկ անգամ ծածանելու դեպքում
Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես զգուշացրել է Հայաստանին Իվետա Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշը ծածանելու դեպքից հետո: Այս մասին հայտնում է Eurovoix.com-ը:
Միությունը Հայաստանի հանրային հեռարձակողին զգուշացրել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի դրոշը ևս մեկ անգամ ցուցադրվի մրցույթի ընթացքում, հայկական պատվիրակությունը վտանգի տակ կդնի այս և հաջորդ տարիներին մրցույթին մասնակցելու հարցը և կորակազրկվի:
Հայաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն դրոշը ծածանելու համար առնվազն մինչև այս տարվա Հունիս ամիսը:
«Մենք տեղյակ ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակական լարվածության մասին: Մենք վիճելի տարածքի դրոշի ներկայությունը ուղիղ եթերում համարում ենք մրցույթի 1.2.2h կանոնի խախտում, այն է՝ թույլ չտալ ոչ մի կազմակերպությանը, ինստիտուտին, քաղաքական հարցին, ընկերությանը, բրենդին, արտադրանքին և ծառայություններին խթանող հաղորդագրություններ»: