40-ամյա Կեյտ Մոսսը ամբողջությամբ մերկացել է արևայրուքի գովազդի համար (լուսանկարններ)
Լեգենդար բրիտանացի մոդել Կեյտ Մոսսը մասնակցել է The Ultimate Tan կազմակերպության գովազդային արշավին գովազդելով արևայրուքի St. Tropez միջոցը: Մոսսի հետ 2 տարով պայմանագիր է կնքվել:
Գովազդի լուսանկարներում արևայրուքից թխացած մոդելը բոլովին մերկ է:
«Կեյտը շատ նշանավոր է, նրան գիտեն գրեթե ողջ աշխարհում,-ասում է PZ Cussons Beauty ընկերության գործադիր տնօրեն Միշել Ֆինը:- Մեր միջոցները հարմար են բոլոր մաշկերի համար, ունի հակատարիքային ազդեցություն և անվտանգ է»:
Մոսսը հայտնել է, որ շատ ուրախ է համագործակցել այդ կազմակերպության հետ, քանի որ օգտվում է գեղեցկության համար նախատեսված նրանց արտադրանքից և դրանք համարում է որակով և վստահելի:
Մոսսի տարիքը (նա հունվար ամսին 40 տարեկան է դարձել) որևէ կերպ չի ազդում նրա կարիերայի վրա: Մոդելը շարունակում է մասնակել բազմաթիվ գովազդային արշավների: Նրա վերջին համագործակցությունը Rimmel կազմակերպության հետ էր, որոնց համար նա գովազդել է շրթներկների հավաքածուն, ինչպես նաև համագործակցել է Kérastase, Givenchy, Versace, Stuart Weitzman, Rag & Bone և Vivienne Westwood ընկերությունների հետ: