Հայտնի է դարձել Լեոնարդո դա Վինչիի մահվան պատճառը
Իտալացի 2 բժիշկ ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, որ Լեոնարդո դա Վինչին մահացել է ինսուլտից: Այս մասի գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Discovery պորտալին:
Բժիշկները կազմել են Լեոնարդո դա Վինչիի կյանքի օրագիրը, որտեղ վերլուծել են նրա առողջական վիճակը 1517-1519թթ. Նկարիչը մահացել է 67 տարեկանում:
Օրագրում տեղ են գտել նրա ժամանակակիցների վկայությունները, որոնց համաձայն՝ նկարչի աջ ձեռքը կաթվածահար է եղել, սակայն նա շարունակել է նույն ձեռքով գրել և նկարել:
Գիտնականները նշում են, որ կաթվածը կրկնվել է, որն էլ 1519թ.-ին նկարչի մահվան պատճառն է դարձել: