Էրդողանը Թուրքիային «ԻՊ»-ի աջակիցը համարող երկրներին «ստոր» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անվտանգության ուժերը Սիրիայում և Իրաքում «ԻՊ»-ի 3.000 զինյալ են լիկվիդացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Էրդողանի խոսքով՝ ոչ մի երկիր այնքան բան չի անում ահաբեկիչների դեմ պայքարում, որքան Թուրքիան:
Էրդողանը Թուրքիային «ԻՊ»-ի աջակիցը համարող երկրներին «ստոր» է անվանել:
«ԻՊ»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: