Քյոլնի դատարանը մերժել է Էրդողանի հայցն ընդդեմ «Axel Springer»-ի ղեկավարի
Քյոլն քաղաքի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` գերմանական «Axel Springer» հրատարակչության ղեկավարի դեմ քրեական գործ հարուցելու հարցում: Այս մասին հայտնել է ռուսական Би-би-си ծառայությունը:
Էրդողանը պահանջել է, որպեսզի դատարանը արգելի Դեպֆներին աջակցել կոմիկ Յան Բեմերմանին, ով թուրք առաջնորդի կարծիքով շատ լուրջ վիրավորել է իրեն:
Սակայն դատարանը մերժել է Էրդողանի պահանջը, քանի որ երկրի օրենսդրությունը երաշխավորում է կարծիքի արտահայտման ազատություն: Մամլո ծառայությունում հայտնել են, որ Դեպֆներն ուներ իրավունք հրապարակավ հայտնելու իր կարծիքը:
Ավելի վաղ Դեպֆները հրատարակել էր «Axel Springer»-ի պարբերականներից մեկում բաց նամակ, որում նա աջակցում էր Բեմերմանին: Բեմերմանը իր բանաստեղծության մեջ մեղադրել է Էրդողանին սանձարձակության և մանկական պոռնոգրաֆիա նաելու մեջ: