Հայաստանը միայն խաղաղության է ձգտում իր սահմաններին. Իվետա Մուկուչյանի պատասխանը Արցախի դրոշը պահելու շուրջ հարցին (տեսանյութ)
LifeStyle«Այն ամենը, ինչ ես ուզում էի ներկայացնել և տարածել խաղաղությունն է: Հայաստանը միայն խաղաղության է ձգտում իր սահմաններին»,- պատասխանել է «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը շվեդական թերթի այն հարցին, թե ինչու է բռնել և ցուցադրել Եվրոպայում քաղաքականորեն ամենաշահարկված դրոշը` ԼՂՀ դրոշը:
«Ես ներկայացնում եմ իմ երկիրն իմ սրտով, մտքով, իմ ամբողջ էությամբ և զգացողություններով: Իմ մտքերն իմ հայրենիքի հետ են: Այն ամենը, ինչ ես ուզում էի ներկայացնել և տարածել խաղաղությունն է: Հայաստանը միայն խաղաղության է ձգտում իր սահմաններին: Ես հենց դրա համար էլ գրել եմ այս երգը: Սիրո ալիքն իմ միջից է հորդում, ես միայն խաղաղություն եմ ուզում: Ես հայ եմ, ով ապրում է Գերմանիայում: Ես մեծացել եմ որպես աշխարհի քաղաքացի: Այդ պատճառով էլ ես բարձրացրի այդ դրոշը, որպեսզի մարդիկ կենտրոնանան դրոշի և խաղաղության վրա»-նշել է Իվետան եզրափակիչ անցած մասնակիցների մամլո ասուլիսի ժամանակ:
Իվետայի կատարումը եվրատեսիլյան բեմում կարող եք դիտել այստեղ: