Իվետա Մուկուչյանն անցավ «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլ
Տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ և անցավ եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլ անցան նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի, Մալթայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: