Սատարենք Իվետային` քվեարկելով «LoveWave» երգի օգտին. Արամ MP3
«Եվրատեսիլ-2014»-ին Հայաստանը ներկայացրած Արամ MP3-ն ֆեյսբուքյան իր էջուկ կոչ է արել քվեարկել Իվետա Մուկուչյանի օգտին` գրելով. «Եվրոպայում բնակվող սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այսօր «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլն է։
Մեր տաղանդավոր երգչուհին այսօր ելույթ է ունենալու 07 համարի ներքո: Լինենք Իվետայի կողքին, սատարենք նրան քվեարկելով «LoveWave» երգի օգտին։
հ.գ. Մուկուչյան Իվետա, Հայաստանը քեզ հետ է»: