Ստոկհոլմում բացվել է «Եվրատեսիլ»-ի պատմության հաղթող մասնակիցների հագուստների ցուցահանդեսը (տեսանյութ)
LifeStyleՍտոկհոլմում ABBA խմբի թանգարանում բացվել է «GOOD EVENING EUROPE» («Բարի երեկո Եվրոպա») ցուցահանդեսը, որը նվիրված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմությանը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով մրցույթի պաշտոնական էջին:
Ներկաներին առավել հետաքրքրել է «Եվրատեսիլ»-ին մասնակցած արտիստների հագուստի ցուցադրությունը: Ցուցադրվել է Կոնչիտա Վյուրստի, Վերկա Սերդյուչկայի, ինչպես նաև, ABBA խմբի, Սելին Դիոնի և այլոց հագուստները: Թանգարանում տեղ է հատկացված նաև 2016 թվականի հաղթողի զգեստի համար:
«GOOD EVENING EUROPE» ցուցահանդեսը բացվել է «Եվրատեսիլ»-ի բացման արարողության ժամանակ: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին Ստոկհոլմում: