Թուրքերը շարունակում են սպանել սահմանն անցնող սիրիացի փախստականներին
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ թուրք զինվորականները շարունակում են սպանել սիրիացի փախստականներին, ովքեր փորձում են անցնել սահմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Կազմակերպությունն իշխանություններին կոչ է արել հետաքննել բոլոր նմանատիպ դեպքերը:
Հաշվետվությունում ասվում է, որ մարտ և ապրիլ ամիսներին սպանվել է 5 և վիրավորվել14 մարդ:
Ապրիլի կեսերին Դավութօղլուն հայտարարել էր, որ երկրում 2.7 մլն սիրիացի փախստական է գտնվում: