Ըստ բուքմեյքերների՝ առաջին կիսաեզրափակչում առաջին տեղի համար պայքար կգնա Իվետա Մուկուչյանի և Սերգեյ Լազարևի միջև (լուսանկարներ)
«Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակիչը կմեկնարկի ընդամենը ժամեր անց: Ելույթ է ունենալու 18 մասնակից երկիր: Եվ արդեն այսօր նրանք կպայքարեն հանրության քվեարկության առավել մեծ քանակի ձայների համար:
Մրցույթի պաշտոնական Wiwibloggs.com կայքը հրապարակել է բուքմեյքերների կանխատեսումները՝ առաջին կիսաեզրափակիչի պոտենցիալ հաղթողների վերաբերյալ:
Ըստ կանխատեսումների՝ հաղթանակի գլխավոր հավակնորդը Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Սերգեյ Լազարևն է: Նրան, սակայն, մարտահրավեր է նետում հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, ով կարող է Լազարևին կանգնեցնել:
Բուքմեյքերները կարծում են, որ Իվետա Մուկուչյանն ամենահավանական թեկնածուն է, ով կկարողանա մրցավազքում կանգնեցնել Սերգեյ Լազարևին: Կայքը գրում է, ոչ չնայած «LoveWave»-ի հնչյունները կամ բառերը կարող են շփոթություն առաջացնել, այնուամենայնիվ, Իվետայի կատարումը բուքմեյքերներին և «Team Wiwi»-ին համոզել են, որ նա կարող է հաղթելու համար մարտահրավեր նետել Լազարևին: