Իվետա Մուկուչյանն այս պահի դրությամբ «Եվրատեսիլ-2016»-ի կարմիր գորգի ամենաոճային մասնակցի քվեարկության առաջատարն է
Մայիսի 8-ին Ստոկհոլմում տեղի էր ունեցել «Եվրատեսիլ-2016»-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին գտնվել մասնակից 41 պետությունների պատվիրակության անդամ երգիչ-երգչուհիները, պարողները և հեռուստաաստղերը, ովքեր, անցնելով կարմիր գորգի վրայով, հիացրել են իրենց երկրպագուներին:
Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական «Wiwibloggs.com» կայքը, սա մրցույթ է, և նույնիսկ կարմիր գորգի արարողությանը լավագույնը ճանաչվելու համար կատաղի պայքար է ընթանում: Նոր քվեարկություն է ընթանում՝ հասկանալու, թե որ երկրների մասնակիցներն են եղել եվրատեսիլյան կարմիր գորգին հայտնված ամենատպավորիչը, իսկ ովքեր էին նորաձևության զոհը դարձել:
Այս պահի դրությամբ ամենաոճայինի օգտին ստացած ձայների քանակով առաջատարն Իվետա Մուկուչյանն է:
Իվետա Մուկուչյանի օգտին կարող եք քվեարկել այստեղ: