Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել «Axel Springer AG»-ի սեփականատիրոջը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիա կոնցեռներից մեկի` «Axel Springer AG»-ի սեփականատիրոջը, ով իր աջակցությունն է հայտնել գերմանացի Յան Բեմերմանին, ով կարդացել էր վիրավորական բանաստեղծություն Թուրքիայի նախագահի հասցեին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Դեպֆները ասել է, որ ծիծաղել է էրդողանին վերաբերող կատակների վրա, ինչից հետո թուրքական կողմը պահանջել է արգելք դնել մեդիա կոնցեռնի ղեկավարի վրա, որը թույլ չի տա նրան անել որևէ հայտարարություն Բեմերմանի հասցեին: