Իվետա Մուկուչյանը դարձել է «Լավագույն 2-րդ փորձ» քվեարկության հաղթող (լուսանկար)
Վաղը կմեկնարկի «Եվրատեսիլ 2016»-ը: Առաջին կիսաեզրափակիչ փուլում ելույթ է ունենալու մեր այս տարվա ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը։
Հայտնի են դարձել բրիտանական «Wiwibloggs»-ի հայտարարած «Լավագույն 2-րդ փորձ» քվեարկության արդյունքները։
Երկօրյա քվեարկության արդյունքում Իվետայի ելույթը ճանաչվել է լավագույնը։
Ավելի վաղ ներկայացրել էինք Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երկրորդ փորձը: