Իրանի ազգային անվտանգության խորհուրդը երկուշաբթի քննարկելու է` Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների իրավիճակը
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը երկուշաբթի քննարկելու է Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների իրավիճակը, ովքեր նախնական տվյալներով ձերբակալվել էին ահաբեկիչների կողմից՝ Հան Թուման քաղաքում, որը գտնվում է Հալեպում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Շաբաթ օրն իրանական «ISNA» ծառայությունը հայտնել էր, որ Հան-Թուման քաղաքի մոտակայքում, որտեղ արյունալի կռիվներ էին տեղի ունենում սիրիական բանակի և ահաբեկիչների միջև` մի շարք իրանական խորհրդականներ գերի են ընկել: