Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռի հերթական փորձն են կատարել
Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռի հերթական փորձն են կատարել: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Իրանի գլխավոր շտաբի գեներալ Ալի Աբդոլահին:
Հայտնի է, որ հրթիռի հեռավորությունը կազմել է 2 հազար կմ, թիրախի ոչնչացման մոտավորապես 8 մետր ճշտությամբ: Նշվում է, որ փորձարկումը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ:
Իրանի իշխանությունները հայտնել են հրթիռային ծրագրի զարգացման իրենց մտադրության մասին, որն առաջացնում է անհավանություն մի շարք արևմտյան երկրներում: