Իրանն անհնարին է համարում նավթի արդյունահանման սառեցման պլանը
Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ Իրանն անհնարին է համարում նավթի արդյունահանման սառեցման պլանը, որն առաջարկել է Սաուդյան Արաբիան: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ես և Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը Դոհայի նիստի ժամանակ զրուցեցինք, քանի որ նրանք ցանկանում էին նվազեցնել մեր երկրում նավթի արդյունահանման մակարդակը մինչև 2016 թ-ի սկզբին եղած մակարդակին: Ես նրան ասացի` Դուք, իրականում, կատակում եք»,- հաղորդում է «IRINN» հեռուստաալիքը Զանգանեի խոսքերը:
Նշենք, որ Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավար Ռուքնեդդին Ջավադին հայտարարել էր, որ նավթի արդյունահանման ծավալը Իրանում կհասնի մեկ օրում 3.7 միլիոն բարելի: Իրանը կմիանա նավթարդյունահանման սառեցման ծրագրին 1-2 ամսից, երբ հասնի մինչ սանկցիաները եղած մակարդակին: