Վոլոչկովայի բաժանումը և կապիկի կերպարը
Ինչպես հայտնի էր Անաստասիա Վոլոչկովան իր նոր զուգընկերոջ հետ հանգստանում էր Թայլանդում: Վոլոչկովան հայտարարել է, որ թողել է իր սիրելիին Թայլանդում և վերադարձել Մոսկվա: Վոլոչկովան խոստացել էր, որ կհրապարակի զուջգընկերոջ հետ նկարված լուսանկարները: Նշենք, որ նոր զուգընկերը բիզնեսմեն Բախտիյար Սալիմովն էր:
«Սիրելիներս ես վերադառնում եմ ձեզ մոտ: Բաժանումը դժվար էր: Ես ու Սալիմովը կցրվենք աշխարհի ծայրերը: Այս ճամփորդությունը հեքիաթային էր, իսկ հարսանիքի մասին դեռ խոսք չկա: Բայց ես այսպես բաժանվել չեմ սիրում: Ես թռչում եմ, կարոտում եմ… »,- ասել է Վոլոչկովան:
Անաստասիա Վոլոչկովան տեղադրել է խոստացված նկարներից, սակայն միայն մեկը, ուր պատկերված են նա և իր սիրելին` կապիկների կերպարով: «Մենք վախենում էինք, որ մեզ Թայլանդում չեն ճանաչի»,- ասել է Վոլոչկովան: