Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը աշխատել է որպես բորտուղեկցորդուհի
Virgin Airlines ավիաընկերության հիմնադիր, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն իր մրցակցի հետ գրազը տանուլ տալու պատճառով հանդես է եկել որպես բորտուղեկցորդուհի, հայտնում է lenta.ru-ն:
Միլիարդատերը կատարել է ուղեկցորդուհու բոլոր պարտականությունները` Թոնի Ֆերնանդեսին պատկանող AirAsia ավիաընկերության թռիչքի ժամանակ:
6 ժամ տևած թռիչքի ընթացքում Բրենսոնը հյութեր ու ուտելիք է մատակարարել, ինչպես նաև ուղևորներին հայտնել է թռիչքի հետ կապված մանրամասները:
Նա նույնիսկ ստիպված է եղել հագնել շրջազգեստ և դիմահարդարվել: Գրազը հաղթած Ֆերնանդեսը, որպես ուղևոր, անձամբ ներկա է եղել ինքնաթիռում:
Բիզնեսմենները գրազ էին եկել դեռևս 2010 թ.: Կհաղթեր նա, ում թիմն ավելի լավ հանդես կգար «Ֆորմուլա 1»-ի ժամանակ:
Բրենսոնի թիմը զբաղեցրել էր 12-րդ տեղը՝ զիջելով Ֆենանդեսի թիմին: