Նավթի արտահանումը կհասնի պատժամիջոցների կիրառումից առաջ եղած մակարդակին. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ երկիրը շարունակում է մեծացնել նավթի արտահանման ծավալները: Մոտ ժամանակներս այն ցույց կտա հեռավոր ցուցանիշեր: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Նավթի արտահանումը մոտ ժամանակներս կհավասարվի հակաիրանական պատժամիջոցների կիրառումից առաջ եղած մակարդակին: Նաև մասնակիորեն կլուծվեն միջազգային միջբանկային հաշիվները»,- հայնել է ԻԻՀ նախագահը:
Արևմտյան երկրները Իրանի դեմ պատժամիջոցներ էին կիրառել՝ կապված 2012թ-ին միջուկային ծրագրի հետ: Մինչև այդ պահը Թեհրանի նավթի արտահանման ծավալները կազմում էին օրական 2.5 միլիոն բարել:
Ավելի վաղ Իրանը հրաժարվել էր մասնակցել նավթի արդյունահանման սառեցման գործարքին: Իշխանությունները հայտնել էին, որ սահմանափակումներ չեն մտցնի, քանի դեռ նավթի արտահանման մակարդակը չհասցնեն պատժամիջոցների կիրառումից առաջ եղած մակարդակին: