«Telegraph»-ը Լազարևին համարում է «Եվրատեսիլ»-ի հաղթողի գլխավոր թեկնածու
«Telegraph»-ը գրում է, որ ռուս երգիչ Սերգեյ Լազարևը «Եվրատեսիլ»-ում հաղթելու մեծ շանսեր ունի: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Ռուսաստանում Լազարևը դարձավ բոլոր մրցույթների հաղթողը, որոնք հնարավոր է պատկերացնել, ինչը նրան թույլ է տալիս գլխապտույտ հաջողություն ակնկալել «Եվրատեսիլ»-ում»,- գրում է թերթը:
Լազարևի ելույթն իրենից ներկայացնում է գրավիչ երգի համադրություն տպավորիչ շոուի հետ: Սա այն ամենն է, ինչը հարկավոր է հաղթանակի համար: Բացի այդ, բուքմեյքերներն արդեն հիմա նրան դարձրել են եզրափակչի ֆավորիտ՝ չնայած նրան, որ երգիչը դեռևս պետք է հաղթահարի կիսաեզրափակիչը՝ նշում է թերթը:
Չնայած որոշ «սառը» վերաբերմունքին Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, քաղաքական իրավիճակը դժվար թե արտացոլվի Լազարևի արդյունքների վրա՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մեծ արագությամբ վաճառվեցին այս տարի նրա տուրի տոմսերը: