Իրանական գվարդիան Հալեպի կռիվներում 13 մարդ է կորցրել
Իրանի էլիտար գվարդիան հաղորդել է իր 13 զինվորականների մահվան մասին: Նրանք մահացել են սիրիական Հալեպ քաղաքի կռիվներում: Այս մասին հաղոդորդում է «BBC»-ն:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր մահացածները եղել են ռազմական խորհրդատուներ: Նրանց մահվան հանգամանքները պաշտոնապես չեն հստակեցվում: Հայտնի է միայն, որ այդ կռիվների ընթացքում ավելի քան 20 իրանցի զինվորականներ են վիրավորվել:
Ըստ իրանական ԶԼՄ-ների, զինվորականները մահացել են Խան-Թուման քաղաքի համար «Ան-Նուսրայի ճակատ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման դեմ կռվի պատճառով:
Սա 2013 թ-ից ի վեր, երբ իրանական զինվորականներն ուղարկվեցին Սիրիա, նրանց առաջին ամենամեծ կորուստն է: Գվարդիայի զինվորականների մահվան լուրը ներկայացվեց այն ժամանակ, երբ Իրանի ներկայացուցիչը պատրաստվում էր Դամասկոս մեկնել, որի ընթացքում առաջարկելու էր Սիրիային նոր ուժեր տրամադրել: