Էրդողանի ժառանգները փողերի մեջ են լողանում. «Bild»
Այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եկամուտը 50 000 եվրո է կազմում, նրա ժառանգները շքեղության մեջ են լողանում: Եվ սա այն դեպքում, երբ չկան պաշտոնական տվյալներ այն միջոցների մասին, որի տերն է Էրդողանի ընտանիքը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում տալով «Bild»-ին:
Էրդողանի երեխաներն ապրում են շքեղ վիլլաներում և ունեն իրենց սեփական բիզնեսները, որոնք չեն առանձնանում իրենց թափանցիկությամբ: Թուրքիայի նախագահի կրտսեր որդի Բիլալ Էրդողանին մեկ անգամ չէ, որ կասկածել են փողերի լվացման մեջ, իսկ իր քույր Էսրայի հետ 2013թ-ին խառնված է եղել կոռուպցիոն սկանդալի մեջ:
Բացի այդ, անցյալ տարի բացահայտվեց մի տեղեկություն այն մասին, որ Բիլալը ծածկում է թուրք բիզնեսմեններին, ովքեր ամեն տարի իրականացնում են 500 միլիոն դոլարի գաղտնի նավթային գործարքներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:
Այժմ Էրդողանը ցանկանում է իր ընտանիքի ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական ազդեցությունը բարձրացնել: Շրջանառվում են խոսակցություններ, որ Դավութօղլուի հրաժարականից հետո նրա տեղը կզբաղեցնի Էրդողանի փեսան: