«Եվրատեսիլ»-ի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը
«Եվրատեսիլ 2016»-ի՝ մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 8-ի առավոտյան: Այս մասին հայտնել է Ստոկհոլմի քաղաքապետարանի արարողության պատասխատու Սվանտե Հոդելլը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Արարողությունը կանցնի քաղաքի կենտրոնում՝ Արքայական պալատում, և համաձայն շվեդական ավանդույթի՝ դրոշները կբարձրացվեն այբբենական կարգով»,- հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ արարողությանը հրավիրված են մասնակից երկրների դեսպանները Շվեդիայում, պատվիրակության անդամներն ու արտիստները, «Եվրատեսիլ»-ի երկրպագուները, քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու կազմակերպիչները Եվրոպական հեռարձակողներից և շվեդական «SVT» հեռուստաընկերությունից:
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ այդ իրադարձությունը քաղաքի համար արտասովոր երևույթ է և անց է կացվել քաղաքում ընդամենը երկու անդամ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ՝ 1912թ-ին, և ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի հարցով 1972թ-ին Ստոկհոլմում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: