Թուրքիայում դատարանը զենքի մատակարարման մասին հոդվածի համար բանտարկել է ընդդիմադիր թերթի լրագրողներին
Թուրքիայում դատարանը ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և թերթի տնօրեն Էրդեմ Գուլին բանտարկել է պետական գաղտնիքի օրենքը խախտելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ինչպես հաղորդվում է, Դյունդարը 5 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել, Գուլը՝ 5 տարվա: Նշվում է, որ լրագրողներն արդեն չեն մեղադրվում լրտեսության մեջ: Լրտեսության մեղադրանքը հանվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների 400 լրագրող է հեռացվել աշխատանքից: