Արևմտահայերենը Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում է
Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի' UNESCO-ի կողմից հրապարակած «Աշխարհում վտանգված լեզուների քարտեզ»-ի համաձայն' աշխարհում 2400 լեզու վերացման վտանգի տակ է գտնվում:
Ըստ UNESCO-ի քարտեզի'Թուրքիայում վտանգի տակ է գտնվում 18 լեզու' այդ թվում արևմտահայերենը: Քարտեզում լեզուները բաժանված են 5 խմբի'«խոցելի լեզուներ», «բացահայտ վտանգի տակ գտնվող», «լուրջ վտանգի տակ գտնվող», «ծայրահեղ վտանգի տակ գտնվող» և «մեռած» լեզուներ:
Թուրքիայում ադգիերենը, չերքեզերեն և զազայերենը գտնվում են խոցելի լեզուների խմբում: Իսկ Համշենի հայկական բարբառը, լազերենը, պոնտոսյան հունարենը, աբխազերենը, արևմտահայերենը, հունարենը և ասորերենը բացահայտ վտանգի տակ գտնվող լեզուների խմբում են:
Նշենք, որ նույն քարտեզի համաձայն Հայաստանում վտանգի տակ է ընդամենը երկու լեզու' պոնտոսյան հունարենը և ասորերենը: