Բաքուն կազմակերպում է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Ղարաբաղ
Բաքուն կազմակերպում է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների և ռազմական կցորդների այցը Լեռնային Ղարաբաղ շփման գծում իրադրության հետ ծանոթանալու նպատակով: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությանը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ը կազմակերպում է երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 80 ներկայացուցիչների և կցորդների այցը Աղդամի և Տերտերի շրջաններ` շփման գծում տիրող իրադրությանը և բնակելի կետերում կրած վնասներին ծանոթացնելու նպատակով»,-հաղորդում է գերատեսչության մամլոծառայությունը: