«ԻՊ»-ը հրթիռային հարված է հասցրել Թուրքիայի բնակելի կետերին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից հրթիռային հարված է հասցրել սահմանային թուրքական Կիլիս քաղաքին: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Հստակեցվում է, որ ահաբեկիչների երկու հրթիռ է ընկել քաղաքի բնակելի թաղամաս: Հարվածի արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է:
Թուրքական Կիլիս քաղաքը գտնվում է Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Վերջին շաբաթում այն հաճախ է ենթարկվում «Իսլամական պետության» կողմից հրթիռային կրակոցների: