Դավութօղլուն հրաժարական է տվել
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցում նրա հայտարարությանը:
«Նախագահի հետ խորհրդակցությունից հետո ես եկա այն եզրակացության, որ ճիշտ կլինի՝ հրաժարական տամ: Կառավարության փոփոխությունը պետք է լինի խաղաղ ճանապարհով, որպեսզի պահպանվի կուսակցության միասնականությունը»,-ասել է Դավութօղլուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վարչապետը կհատարարաի իր հրաժարականի մասին: Նշվում է, որ Էրդողանի և Դավութօղլուի հարաբերությունները վերջերս բարդացել են: